Հաղպատ

Պատմամշակութային Հուշարձաններ
WCда
Լուսանկար և տեսանյութда
սրճարանнет
Կարևոր է իմանալ
գ․ Հաղպատ

Լոռու մարզի Հաղպատ գյուղում է գտվում Հաղպատ հայկական առաքելական վանական խոշոր համալիրը։ Միջնադարյան Հայաստանում եղել է հոգևոր, մշակութային և գիտաուսումնական կարևորագույն կենտրոններից մեկը։ Հաղպատ և Սանահին վանական և վանքային համալիրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են։
Կան բազմաթիվ լեգենդներ կապված Հաղպատ անվան հետ, ըստ մեկի՝ հոր և որդի կռվում են կառուցելուց։ Որդին թողնում և հեռանում է։ Մի ուրիշ իշխան վարձում է որդուն, որպեսզի նա կառուցի իր վանքը։ Երբ վանքը բավական բարձր է դառնում հայրը տեսնում է կառույցը և այցելում է որդուն։ Հայրը զննում է վանքը և հրում շարվածքի քարը ու ասում «Հախ պատ»։ Ահա այսպես նրանք հաշտվում են և դրվում է Հաղպատ անունը։
976թ-ին Աշոտ Գ Բագրատունին հիմնում է վանքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը։ Հիմնադիր վանահայրը եղել է Սիմեոնը, ով նաև հիմնել է վանքի հոգևոր դպրոցը։ Հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ: 11-րդ դարի առաջին քառորդում Սուրբ Նշան եկեղեցուն կից կառուցվում է 2 մատուռ-տապաններ։
Պատմության ընթացքում վանական համալիրը կողոպտվել և ավերվել է, սակայն այն միևնույն է գործել է։ Այստեղ կա սեղանատուն, հուշահամալիրներ, եկեղեցիներ և վանքի աղբյուրը։

5.0
Կոնտակտներ
haghpat.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր